Arminfo.info


403
Անցած շաբաթ թշնամին ավելի քան 150 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը
 Շաբաթ, 24 Նոյեմբերի 2018, 12:40

Արմինֆո. Նոյեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ:

Անցած շաբաթ հակառակորդը ավելի քան 80 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը
 Շաբաթ, 17 Նոյեմբերի 2018, 14:26

Արմինֆո. Նոյեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:

Դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող
 Երեթշաբթի, 6 Նոյեմբերի 2018, 14:11

Արմինֆո. Նոյեմբերի 6-ի ժամը 08.25-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ  կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Արիստակես Էդուարդի Ազատյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ
 Շաբաթ, 6 Հոկտեմբերի 2018, 13:35

Արմինֆո.Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց:

 Երկուշաբթի, 1 Հոկտեմբերի 2018, 18:24

Արմինֆո.

Մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող
 Հինգշաբթի, 27 Սեպտեմբերի 2018, 11:53

Արմինֆո.Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Աղասի Դերենիկի Մկրտչյանը:

Բաքուն սպառնում է խոցել ԼՂՀ ՊԲ ինքնաթիռներն ու ուղղաթիռները, որոնք մարզական թռիչքներ են իրականացնում
 Երեթշաբթի, 25 Սեպտեմբերի 2018, 11:26

Արմինֆո. Բաքուն սպառնում է խոցել ԼՂՀ ՊԲ ինքնաթիռներն ու ուղղաթիռները, որոնք մարզական թռիչքներ են իրականացնում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե «հակառակորդի ցանկացած օդանավ, որը կփորձի մոտենալ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերին, անհապաղ կչեզոքացվի, և հնարավոր կորուստների համար ողջ պատասխանատվությունը կընկնի Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա՚:

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր
 Չորեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2018, 12:32

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ի առավոտյան աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն: Վարչապետին ուղեկցել են ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը և ԶՈւ-երի ԳՇ պետ գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:

 Երկուշաբթի, 10 Սեպտեմբերի 2018, 18:19

Արմինֆո.

ՃՏՊ հետևանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1990թ. ծնված Վազգեն Գագիկի Խաչատրյանը
 Երկուշաբթի, 3 Սեպտեմբերի 2018, 21:32

Արմինֆո. Սեպտեմբերի 3-ին` ժամը 14:45-ի սահմաններում տեղի ունեցած ճանապարհա-տրասնպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1990թ. ծնված Վազգեն Գագիկի Խաչատրյանը:

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ
 Շաբաթ, 1 Սեպտեմբերի 2018, 14:14

Արմինֆո. Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց:

 Երկուշաբթի, 27 Օգոստոսի 2018, 10:53

Արմինֆո.

Հովհաննիսյան. Ադրբեջանական կողմի սադրանքներն անպատասխան չեն մնա
 Ուրբաթ, 17 Օգոստոսի 2018, 19:50

Արմինֆո. Հայաստանի համար նորություն չէ, որ ադրբեջանական կողմը պարբերաբար սադրիչ գործողություններ է ձեռնարկում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի դիվերսիոն ներթափանցման վերջին փորձին:

Արցախի ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները
 Ուրբաթ, 17 Օգոստոսի 2018, 13:17

Արմինֆո.Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել Արցախի պաշտպանության բանակի հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր:

Դավիթ Տոնոյանը և Լևոն Մնացականյանն այցելել են ԼՂՀ առաջադեմ դիրքեր հյուսիս-արեւելյան ուղղությամբ
 Երկուշաբթի, 13 Օգոստոսի 2018, 17:59

Արմինֆո. Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, Արցախի պաշտպանության նախարարի ուղեկցությամբ, եղել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, ներկա գտնվել բանակային ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։

Բաքուն արձագանքել է ԱՀ ռազմավարական օբյեկտները ոչնչացնելու հնարավորության մասին Արցախի պաշտպանության նախարարի հայտարարությանը
 Չորեքշաբթի, 25 Հուլիսի 2018, 12:40

Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը պատասխանել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի այն հայտարարությանը, թե Արցախի ՊԲ-ն կարող է հարվածել Մինգեչաուրի ՀԷԿ-ին և կազմալուծել Ադրբեջանի տնտեսությունը, սակայն առայժմ դրա անհրաժեշտություն չի տեսնում:

ԼՂ ՊԲ-ում անցկացվում են ռադիոէլեկտրոնային պայքարի ոլորտում ծառայող սպաների հավաքներ
 Ուրբաթ, 13 Հուլիսի 2018, 12:23

Արմինֆո. Հուլիսի 12-ից մեկնարկել են ՊԲ-ի ռադիոէլեկտրոնային պայքարի ոլորտում ծառայություն իրականացնող սպայակազմի ներկայացուցիչների եռօրյա հրամանատարական հավաքները, որոնք հնարավորություն են ընձեռելու մասնակիցներին բարձրացնել մարտական ու մասնագիտական պատրաստության մակարդակը, տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները, ճշգրտելու փոխգործակցության ընթացիկ խնդիրները:

Արցախի ՊԲ. Ադրբեջանի Զինված ուժերը դիվերսիոն ներթափանցման փորձ են արել
 Շաբաթ, 23 Հունիսի 2018, 14:20

Արմինֆո.Հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց՝ արևելյան և հյուսիսային հատվածներում կիրառելով նաև ձեռքի հակատանկային նռնականետեր:

Հասրաթյան. Վերջին 7 տարում Արցախի պաշտպանության բանակը շարքից հանել է թշնամական 22 անօդաչու թռչող սարք
 Ուրբաթ, 22 Հունիսի 2018, 11:32

Արմինֆո.Վերջին 7 տարում Արցախի պաշտպանության բանակը շարքից հանել է թշնամական 22 անօդաչու թռչող սարք: Այդ մասին «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է Արցախի ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը:

ԱԽ քարտուղար. Բելառուսի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքը չի համապատասխանում հայ-ադրբեջանական համագործակցության մակարդակին
 Հինգշաբթի, 21 Հունիսի 2018, 12:41

Արմինֆո.Ադրբեջանը շարունակում է շարժ կատարել առաջին գծում, որն ամբողջովին վերահսկվում է Պաշտպանության բանակի կողմից, որպեսզի թույլ չտրվեն այնպիսի քայլեր, որոնք կհանգեցնեն լայնածավալ գործողությունների։ Այդ մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։




Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին